ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սրտի մեջ ներարկված գենը կարող է կարդիոխթանիչ ծառայել
Գիտնականները գեն են հայտնաբերել, որը, սրտի մեջ ներարկման դեպքում, կարող է կարգավորել աշխատանքը. համենայն դեպս, կենդանիների վրա իրականացված փորձարկումներն այդ մասին են վկայում, հաղորդում է Medical Observer-ը:
Եթե ապացուցվի, որ թերապիայի վերոնշյալ միջոցը նույնքան անվտանգ եւ արդյունավետ կերպով կարելի է նաեւ մարդու նկատմամբ կիրառել, էլեկտրական կարդիոխթանիչների կարիք այլեւս չի զգացվի. թեեւ վարկածի հաստատումը ստանալու համար երկարատեւ փորձարկումներ են անհրաժեշտ:
«Այս բացահայտումը նոր էջ է բացում գենային թերապիայի համար, որտեղ գեները ո՛չ միայն այս կամ այն բջջի պակասորդի արդյունքում առաջացած խանգարումները կարգավորելու, այլ նաեւ կոնկրետ հիվանդության բուժման նպատակով բջջի մեկ տեսակը մյուսով փոխարինելու համար կկիրառվեն», - նշել է սրտի Cedars-Sinai ինստիտուտի տնօրեն, հետազոտության ղեկավար Էդուարդո Մարբանը՝ հավելելով, թե առաջին անգամ կենդանի օրգանիզմի սրտի բջիջների վերածրագրավորում ենթադրող փորձարկում են իրականացրել:
Գենային թերապիան արդեն վաղուց խոստումնալից, բայց եւ ռիսկային ոլորտ է համարվում. 1990-ական թվականներին իրականացված փորձարկումները ցույց էին տվել, որ մարդկանց նկատմամբ փորձարկումները կարող են վտանգավոր եւ նույնիսկ մահացու հետեւանքներ ունենալ:
Մարբանը մասնավորապես նշել է, որ գենի ուղղորդման նպատակով կարելի է բավականաչափ թույլ վիրուսի օգնությանը դիմել՝ նվազեցնելով մտահոգությունները, թե ներարկման արդյունքում իմունային համակարգի վտանգավոր ռեակցիա կամ ուռուցք կարող է առաջանալ, թեեւ այդ ուղղությամբ էլ հետագա հետազոտությունների կարիք է զգացվում:
Փորձարկման արդյունքները Science Translation Medicine ամսագրում են նկարագրվել, որտեղ նշվում է, որ սրտի արյուն մղող փորոքներում TBX18 անունը կրող գեն ներարկելով՝ կարելի է օրգանին հատուկ նորմալ բջիջների մի մասը սինուս-նախասրտայինների վերածել, որոնց օգնությամբ օրգանի աշխատանքի բարելավում է նկատվում:
«Ըստ էության, սրտի թիրախային հատվածներում սինուս-նախասրտային հանգույցներ են ստեղծվում, որոնց օգնությամբ իմպուլսների տարածումն առավել արդյունավետ է իրականացվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավարը:
Նվազագույն ինվազիվություն ենթադրող մոտեցումը, մասնավորապես, սրտի էլեկտրական խանգարումներ եւ, արդյունքում, անկանոն աշխատանք ունեցող լաբորատոր խոզերի վրա է փորձարկվել, որոնք ընդամենը կաթետերի օգնությամբ անհրաժեշտ գենի ներարկում են ստացել:
Ներարկումից մեկ օր անց հիվանդ կենդանիների մոտ սրտի աշխատանքի նշանակալի կարգավորում եւ արագացում է նկատվել: Թեւ երկու շաբաթ տեւած հետազոտությունների ընթացքում թերապիայի ազդեցությունը հաստատվել է, գիտնականները մտադիր են շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համոզվելու համար, որ ստացված արդյունքը մշտական բնույթ է կրում:
Միացյալ Նահանգներում տարեկան 300 հազար մարդ էլեկտրական կարդիոխթանիչների ներպատվաստման է ենթարկվում. ոլորտի տարեկան ծախսը 8 մլրդ ԱՄՆ դոլարի է հավասար:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն